Խնդրում եմ բանկ մոտենալ հաղորդագրությունը ստանալու հաջորդ օրը․ Զարուհի Բաթոյան
Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց հաղորդագրություն դեռ չի եկել, մի՜ անհանգստացեք․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարար Զարուհի Բաթոյանը։
«9-րդ ծրագրի հարգելի՜ շահառուներ,
երկուշաբթի կշարունակվեն ծրագրի վճարումները: Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց հաղորդագրություն դեռ չի եկել, մի՜ անհանգստացեք, վճարման մասին հաղորդագրություններն ուղարկվում են մաս-մաս, որպեսզի խուսափենք բանկերում կուտակումներից և չվտանգենք քաղաքացիների առողջությունը:
Խնդրում եմ բանկ մոտենալ հաղորդագրությունը ստանալու հաջորդ օրը կամ կայքում տեղադրված վճարման ցուցակում Ձեր անունը գտնելուց հետո:
Շնորհակալ եմ ըմբռնումով մոտենալու համար: Առողջ եղեք»
9-րդ ծրագրի հարգելի՜ շահառուներ, երկուշաբթի կշարունակվեն ծրագրի վճարումները: Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց…
Опубликовано Zaruhi Batoyan Զարուհի Բաթոյան Воскресенье, 26 апреля 2020 г.