Այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան

ayrvel e

Ապրիլի 13-ին, ժամը 14:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիսի խճուղու թիվ 107/2 հասցեի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:27-ին, մարվել՝ 15:40-ին: «Honda Odyssey» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Հ.) ամբողջությամբ այրվել է:

Ձեզ կեհաքրքրի...