Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր և մահվան 1 դեպք․ Գնել Սանոսյան

Gexarquniq

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ մարզում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք։

«ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 62 հաստատված դեպք։

Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 81 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- նշված է Սանոսյանի գրառման մեջ:

Ձեզ կեհաքրքրի...