Ոստիկանները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին
ՀՀ ոստիկանությունը հաստատում է տեղեկությունը, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին:
«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով», – ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: