«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ևս բերման է ենթարկվել Ոստիկանություն. .tert.am

Berman en entarkel vostikanutyun

«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ևս ոստիկանությունում է: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ «Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»,-ասաց նա: Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության 6-րդ վարչություն բերման է ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական կազմակերպության հիմնադիր Նարեկ Մալյանը` ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։

Ձեզ կեհաքրքրի...