Ուզում են պատրանք ստեղծել, թե հեսա կտեսնեք, թե ինչեր են լինելու. ոչինչ էլ չի լինելու. Քոչարյան

Մենք դատավարությունը ձգձգելու նպատակ չունենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

«Անընդհատ լսում ենք, թե հեսա նենց բաներ են պարզվելու, ամբողջ նյութը կա շատ մարդկանց մոտ, շատ ցուցմունքներ հրապարակվեցին, գրվեց դրա մասին: Ուզում են պատրանք ստեղծել, թե հեսա կտեսնեք, թե ինչեր են լինելու: Ուզում եմ հիասթափեցնեմ, ոչ մի բան էլ չի լինելու: Հակառակը, ինչ էլ որ լինելու է, հիասթափեցնելու է այդ սպասում ունեցողներին: Ինչ վերաբերում է ձգձգելուն, Աննա Դանիբեկյանը նիստերը դնում է շաբաթը մեկ օր, ինչի՞ համար: Ինչի՞ չեն բողոքում նոր Հայաստանի նոր դատավորից: Թող ամեն օր նիստ լինի, մենք դեմ չենք:

Հիմա պրոցես կա եւ փաստաբանները բացատրեցին, որ եթե այս փուլում չանեն, օրինակ, դատախազների բացարկները, հետո չեն կարող անել»,-ասաց նա:

Լեւոն Քոչարյանն անդրադարձավ նաեւ դատավոր Աննա Դանիբեկյանին՝ նշելով. «Ես սկզբում հույս էի հայտնում, որ նա չի տրվի այն ճնշումներին, Դավիթ Գրիգորյանի օրինակից չի վախենա ու կգործի իր լիազորությունների շրջանակներում: Մենք տեսանք, որ դա այդպես չէ, նա ինձ թվում է՝ հետեւում է իշխանության սպառնալիքներին եւ կատարում է այն, ինչ ակնկալվում է իրենից: Մյուս դատավորների մասով ակնկալիքս նույնն է, որ դրսեւորեն պրոֆեսիոնալիզմ, ինչ-որ տեղ նաեւ խիզախություն գործելու օրենքի սահմաններում: Ակնկալիքս դա է վերաքննիչ դատարանից»:

 

 

 

news.am

Ձեզ կեհաքրքրի...