mamul24

busabanakan aygi

Բուսաբանական այգու հողատարածքների վարձակալության գործընթացներում 11 մլն դրամի չափով խախտումներ Խախտումներ

ՀՀ շրջական միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկում է իրականացվել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում (Երևանի բուսաբանական այգի)` վարձակալությամբ տրամադրված հողատարածքների օրինականության վերաբերյալ:...

Shrjapakel

ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել է։ ԱԱԾ ծառայողները չեն թողնում ոստիկանության բաժանմունքի շենքից...

tntesutyun

Համաշխարհային տնտեսությունը կկորցնի 5.5 տրիլիոն դոլար. Bloomberg

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ առաջիկա երկու տարում համաշխարհային տնտեսության կորուստը կկազմի ավելի քան 5 տրիլիոն դոլար: Թեմային է անդրադարձել Bloomberg պարբերականը՝ հղում կատարելով Wall Street-ի բանկերի կանխատեսումներին: Ըստ ստացված տվյալների՝ սա կլինի համաշխարհային տնտեսական ամենամեծ ճգնաժամը 1930-ականներից...

tt volort

Շրջանավարտների փոխարեն ռոբոտներ.

Շրջանավարտների փոխարեն ռոբոտներ՝ COVID-19-ի համատեքստում Ճապոնիայի The Business Breakthrough համալսարանի (BBT University) շրջանավարտների ավարտական արարողությունն անցկացվել է յուրօրինակ կերպով․ ուսումնական հաստատության տնօրինությունը գտել է միջոց՝ չխափանելու դիպլոմների հանձման արարողությունը, և միաժամանակ՝ առանց խախտելու սոցիալական...

vcharumner

Փոխվարչապետը չբացառեց, որ կառավարությունը կքննարկի կոմունալ վճարները չեղարկելու հարցը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չբացառեց, որ կորոնավիրուսի հիվանդության տարածմամբ պայմանավորված, կառավարությունը կքննարկի կոմունալ վճարները չեղարկելու հարցը։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասաց ապրիլի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսում։ «Ես չեմ բացառում, որ մենք այդ հարցին...

banker

Վարչապետը՝ բանկերի կողմից տրված վարկային արձակուրդի, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին

Հակաճգնաժամային միջոցառումների ընթացքի, բանկերի կողմից տրված վարկային արձակուրդի, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին։

Irazekum

Իրազեկում. Երևանի քաղաքապետարան

❗❗❗ Իրազեկում ❗❗❗ Սարալանջ փողոցում (երթևեկելի հատված) կոյուղու կոլեկտորի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով «Վիոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից կատարվելու են շինարարական աշխատանքներ, որի հետևանքով 10.04.2020թ.՝ ժամը 10:00-17:00-ն երկկողմանի փակ է լինելու Սարալանջի փողոցը (Արմենակյան փողոցից մինչև Բուռնազյան...

Hayeren

Մի քանի առցանց հարթակներ մայրենին զրոյից սովորելու համար. ռուսախոս և անգլախոս հայրենակիցների համար.

Մեր ռուսախոս և անգլախոս հայրենակիցներին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջն այս անգամ առաջարկում է մի քանի առցանց հարթակներ մայրենին զրոյից սովորելու համար: Եթե տիրապետում եք ռուսաց լեզվին, սակայն որոշել եք հարազատ հայերենը...