Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 300 հազարից

ancel e 300 hazary

 Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 764-ով՝ ընդհանուրը դառնալով 308 հազար 705:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը, ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները, տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել 9 հազար 262 մարդ: Այսպիսով, երկրում մեկ օրվա կտրվածքում ապաքինվածների թիվն առաջին անգամ ավելին է վարակվածներից: Ընդհանուր առմամբ, երկրում ապաքինվել է 85 հազար 392 մարդ:

Օրվա կտրվածքով վարակի նոր դեպքերի տեմպը 3.2 տոոկոսից իջել է 2.9 տոկոսի:

Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է 135 մահվան դեպք, որն ամենաբարձր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր: Ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով մահացել է 2 հազար 972 մարդ:

Ձեզ կեհաքրքրի...