ՀՀ-ում Սլովակիայի դեսպանության հիմնումը կհարստացնի երկկողմ օրակարգը. ԱԳ նախարար
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հավատացած է, որ Հայաստանում Սլովակիայի դեսպանության հիմնումը կհարստացնի և որակապես նոր մակարդակի կբարձրացնի երկրների երկկողմ օրակարգը: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց փետրվարի 24-ին, Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:...