Հարգելի բեռնատարների վարորդներ.

Shnorhakalutyun

Հարգելի բեռնատարների վարորդներ, Մամուլ 24 կայքի կոլեկտիվի անունից խորին շնորհակալություն ենք հայտնում Ձեզ , որ ապահովում եք մեզ անհրաժեշտ ապրանքներով և մաղթում ամենայն բարին Ձեզ և Ձեր ընտանիքներին։ Ստորև ներկայացնում ենք վարորդներից մեկի գրառումը.

 

Հարգելի “կոլեգաներ֊ֆուռի վարորդներ”
Եկեք չընկճվենք որ մեզ շնորհակալություն չեն ասում, մեր համար այս շատ դժվար ու անհասկանալի պահերին։ Մեր գործը այդպիսինն է , շատերը մեզանից արդեն գիտեն։
Մեր ռիսկային գոտիներին ավելացել է ևս մեկը որը անտեսանելի է, և մեզանից ոչ մեկ չգիտի թե որ ազգից որ ոստիկանից կամ որ անցակետից կվարակվենք ֊ Աստված հեռու պահի։
Եթե մինչև հիմա սա մեզ համար գործ էր, կամ ոմանց համար ուղղակի հաճույք֊ ապա այս դժվար պահին մենք գիտակցում ենք որ վտանգելով մեզ ու մեր հարազատների կյանքը, մենք պատրաստ էնք ու կշարունակենք, ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ զինված արտահանել ու ներկրել բոլոր անհրաժեշտ բեռները։
Եկեք միանանք բոլոր շնորհակալություններին, որը հղված է բուժաշխատողից մինչև զինվոր։
Ցանկանում եմ ,Մեղրիի գծի, Արցախի,Վրաստանի, ՌԴ֊ի և բոլոր բոլոր բեռնափոխադրող վարորդներին, ձեր ընտանիքներին ու հարազատներին քաջ առողջություն։
Դե տղերք, մեզ էլ ԱՆՓՈՐՁԱՆՔ ու կորոնայից հեռու💪💪💪

Hargeli varordner

Ձեզ կեհաքրքրի...