Սոցհարցում․ Հույների 69․8 տոկոսը կողմ է Թուրքիայի հետ երկխոսությանը

Turqia Hunastan

Թուրքիայի և Հունաստանի միջև Միջերկրական ծովի արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ հունական «Ta Nea» թերթը սոցհարցում է անցկացրել։

Այդ սոցհարցման ընթացքում մասնակիցներին տրվել է «Թուրքիայի հետ լարվածության թուլացման համար արդյո՞ք պետք է գնալ երկխոսություն, թե՞ ոչ» հարցը: Մասնակիցների 69․8 տոկոսը պատասխանել է, որ կողմ է երկխոսությանը։

Առաջիկայում Թուրքիայի հետ լուրջ ընդհարման հավանականությունը հարցվածների 63․7 տոկոսը բարձր կամ միջին աստիճանի է գնահատել, իսկ 34․5 տոկոսը հակված է այն տեսակետին, որ այդ հավանականությունը քիչ է կամ ընդհանրապես չկա։  

«Արդյո՞ք Հունաստանը պետք է Թուրքիայի դեմ ռազմական միջոցներ կիրառի, թե ոչ» հարցին, մասնակիցների 49․2 տոկոսը պատասխանել է․ «պետք է կիրառի կամ հավանաբար պետք է կիրառի», իսկ 47․1 տոկոսը կարծում է՝ ոչ կամ հավանաբար ոչ։

ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...