Թուրքիայի լեռնագնացներն Արարատ լեռը աղբավայրի են վերածել

lernagnacnery

Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռան՝ Արարատի լանջերը թուրք լեռնագնացներն աղբավայրի են վերածել, հայտնում է Ermenihaber-ը:

Լեռնագնացության ընթացքում իրենց հետ բարձրացրած սննդից մնացած աղբը լցրել են լեռան 4200 մ բարձրության վրա գտնվող վրանային ճամբարում: 

Թուրք լեռնագնացներից մեկը տեսանկարահանել և սոցցանցում հրապարակել է այդ կադրերը:

«Եթե լեռնագնացներն են սա անում, ապա մեր բանը բուրդ է: Ո՞ր համայնքապետարանը կարող է հավաքել սա: 2003 թ. ես էլ էի լեռան գագաթը բարձրացել: Ինչ մեզ հետ տարել էինք, հետ բերեցինք: Դա դժվար չէ»,- ահազանգել է լեռնագնացը: 

Թեմային արձագանքել է նաև թուրքական Sabah թերթի լրագրողներից Մեվլևութ Թեզելը: Նա իր սյունակում մասնավորապես գրել է.

«Նրանց, ովքեր տոներին պիկնիկային գոտիներում աղբ են թափում, սովորաբար «տգետ, անկիրթ» են անվանում: Աղրը (Արարատ) լեռը բարձրացողներն էլ կրթված լեռնագնացներ են»:

Ձեզ կեհաքրքրի...