«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային վարչությունը ծառերի ու թփերի, բազմամյա ծաղիկների սեփական «արտադրություն» է սկսել

Kanachapatum

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային վարչությունը ծառերի ու թփերի, բազմամյա ծաղիկների սեփական «արտադրություն» է սկսել: 🌳🎋

Վերջին վեց ամսվա ընթացքում սերմային և վեգետատիվ բազմացման եղանակով ջերմոցում 3000 ծառ և թուփ է ստեղծվել: 🌿🌾🥀
Դրանք բացառապես Երևանի կլիմայական պայմաններին հարմարված են, ունեն բարձր սանիտարական և հոգեհիգիենիկ նշանակություն:

Այս պահին բույսերը ջերմոցի թաղարներում են ապրում: 1.5-2.5 մետր հասակ առնելուն պես կտեղափոխվեն մայրաքաղաքի այգիներ ու փողոցներ:

Իրականացվում են նաև բուսատեսակների հյուսման էքսպերիմենտներ: Հաջողելու դեպքում ծառերի ու թփերի էքսկլյուզիվ սորտեր կունենանք:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային վարչությունը ծառերի ու թփերի, բազմամյա…

Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Вторник, 18 августа 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...