Բելառուսի ընդդիմությունը բողոքում է ընտրությունների արդյունքի դեմ

Belarus

Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երկրի նախագահի ընտրությունների նախնական արդյունքը, որի համաձայն՝ Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջատար է ձայների 79,7%-ով, հայտնում է BBC-ն: Նրա հիմնական հակառակորդը ընդդիմադիր բլոգեր Սերգեյ Տիխոնովսկու կինն է՝ Սվետլանա Տիխոնովսկայան, որը ստացել է ձայների 6,8 տոկոսը: Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ, իր հաշվարկներով, Տիխոնովսկայան ստացել է ավելի քան 80 տոկոս ձայն:

Հանրապետության մի շարք քաղաքներում ու մայրաքաղաք Մինսկում բողոքի ակցիաներ են ընթանում՝ կապված ընտրությունների նախնական արդյունքների հետ: Ըստ բելառուսական լրատվամիջոցների, միլիցիան ցուցարարների նկատմամբ կիրառել է լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազ: Բախումների վայր են ժամանել նաև երկրի ներքին զորքերի ստորաբաժանումները, ինչպես նաև շտապօգնության մեքենաներ: Ցուցարարները աղբամաններից բարիկադներ են կառուցում, նրանց թվում կան տուժածներ, իրականացվում են ձերբակալություններ:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...