Երևանում «Լֆիկ Սամոյի» ազգականը Bentley-ով բախվել է Lexus-ին ու Opel-ին, Opel-ն էլ՝ Nissan-ին.

Lfik

Երեկ՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Bentley մակնիշի 60 QQ 006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան–Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել է Lexus  և Opel մակնիշի ավտոմեքենաներին:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  բախումից հետո Opel-ն էլ առաջ է ընթացել և բախվել Nissan մակնիշի ավտոմեքենային: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:  Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության  ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Bentley-ի վարորդը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝  գործարար, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին է՝ Մալաթիայի նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանը: Bentley-ն էլ հաշվառված է  նրա անվամբ: 

shamshyan.com

 

Ձեզ կեհաքրքրի...