ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը ծաղրի է ենթարկել Ջորջ Ֆլոյդի մահը

 

Caghr

ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսգանդարովն իր էջում տեղադրել է ֆեյսբուքյան գրառում, որում ծաղրանքի է ենթարկվում ամերիկացի սևամորթ Ջորջ Ֆլոյդը: Վերջինիս մահը ողջ աշխարհում բողոքի հսկայական ալիք էր առաջացրել՝ հարուցելով հակառասիստական հզոր շարժում:

Դեսպան Ֆուադ Իսգանդարովն այդ գրառումը հունիսի սկզբին փոխանցել էր WhatsApp-ի իր կոնտակտներից մեկին, այնուհետև դրանով կիսվել էր EUobserver-ում: Գրառումը ապակողմնորոշող և անհիմն պնդումներ է պարունակում Ֆլոյդի հանցավոր անցյալի վերաբերյալ, նաև թիրախի տակ առնում ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենին, որին բնութագրում է որպես ծերունական թուլամտությամբ տառապող մարդու: Գրառման մեջ Ֆլոյդի հուղարկավորությանը ներկա սգացող մարդիկ որակվում են որպես «ծնկաչոք բթամիտներ», այլ՝ խիստ վիրավորական մեկնաբանություններ կան մայիսի վերջին Մինեապոլիսում սպիտակամորթ ոստիկանի կողմից խեղդամահ արված մարդու հասցեին: Facebook- ը սպառնացել էր ժամանակավորապես կասեցնել նրա օգտահաշիվը` նկատի առնելով բովանդակության ռասիստական բնույթը:

Ի դեպ, Ֆլոյդի մասին ադրբեջանցի դեսպանի գրառումը կիսել են ավելի քան 7000 օգտատերեր, այն պահից սկսած, երբ դա հունիսի 7-ին հայտնվել է սոցցանցում: Այդ գրառմանն անդրադարձել են նաև ռուսաստանյան լրատվամիջոցները:

1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...