Եթե պետք է այս կեղտոտ պայմաններում մնայինք, ավելի լավ է՝ այդ չվերթն էլ չկազմակերպեին. TERT.AM

Dilijan

Tert.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին, ով ՀՀ վերադարձել է երեկ՝ Դուբայից և այժմ 14-օրյա պարտադիր կարանտինում է, դժգոհում է, որ իրեն և իր հետ մեկուսացման մեջ գտնվող մյուս 11 քաղաքացիներին պահում են անմարդկային պայմաններում: Նրանք այժմ մեկուսացված են Դիլիջանի «Հայք» հյուրանոցում:

Վերջինս նշեց, որ անհարմար պայմաններ են եղել դեռ Հայաստան գալու ճանապարհին: Դուբայից վերադարձողները մեկնել են Վրաստան, այնտեղից ավտոբուսով՝ Հայաստան: «Մենք եղել են 18 հոգով, ու բոլորիս տեղափոխել են փոքր ավտոբուսով (սպրինտերով): Յուրաքանչյուրիս հետ եղել է 2-4 մեծ ուղեբեռ: Ամբողջը դժվարությամբ տեղավորել են այդ մեքենայում: Վեց հոգուն տեղավորել են այլ վայրում»,-ասաց նա՝ նշելով, թե Դուբայից իրենց հետ Վրաստան մեկնել են նաև Վրաստանի 30 քաղաքացիներ, որոնց արդեն օդանավակայանից մեկուսացման վայր տեղափոխել են մի քանի ավտոբուսներով՝ յուրաքանչյուրում՝ 10 ուղևոր:

«Մենք գիտեինք, որ պարտադիր կարանտինում ենք մնալու, բաց չէինք պատկերացնում, որ նման պայմաններ են լինելու: Եթե պետք է այս կեղտոտ պայմաններում մնայինք, ավելի լավ է՝ այդ չվերթն էլ չկազմակերպեին: Առողջ մարդն այս սթրեսից հնարավոր է՝ հիվանդություն էլ ստանա: Բոլոր սենյակ մտնողների արձագանքը նույնն էր՝ «մենք այստե՞ղ պետք է ապրենք», «ես այստեղ չեմ մնա»»,-ասաց նա:

«Հյուրանոց գալու ճանապարհին մեզ ուղեկցել են Ոստիկանության աշխատակիցները: Մենք ամբողջ ճանապարհը սոված-ծարավ ենք եկել: Երբ տեղ հասանք, Ոստիկանության աշխատակիցները գնացին, իրենց անձնական գումարով ուտելիք բերեցին, դա ենք կերել, հետո արդեն մեզ տոպրակով ուտելիք բերեցին»,-հավելեց նա

Քաղաքացին ասաց, թե դեռ երեկվանից զանգել են պարետատան ու Առողջապահության նախարարության թեժ գծերին ու ներկայացրել իրենց դժգոհությունները. «Մեզ պատասխանեցին, թե առավոտյան մեր խնդրին լուծում կտան, բայց այսօր կամ չեն պատասխանում, կամ պատասխանում են ու երկրորդ բառից անջատում»,-նշեց նա:

Քաղաքացին ներկայացրեց նաև, որ այսօր իրենց այցելել է Տավուշի մարզպետարանի աշխատակից, որին ներկայացրել են իրենց դժգոհությունները, վերջինս էլ պատասխանել է, որ Հայաստանում ազատ հյուրանոցներ չկան. «Իսկ ինչի էիք սպասում, նորմալ պայմաններ են: Սսկվեք, հանգիստ նստեք, ձեզանից առաջ եղել են քաղաքացիներ, մնացել են, ոչ մի բողոք էլ չեն ունեցել»,-քաղաքացու ներկայացմամբ՝ ասել է մարզպետարանի աշխատակիցը:  tert.am

Ձեզ կեհաքրքրի...