Եվրահանձնաժողովը մտադրվել է պատվաստանյութի 300 մլն չափաբաժին գնել Sanofi ընկերությունից
Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրների համար Sanofi դեղագործական ընկերությունից կգնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 300 միլիոն չափաբաժին: Թեմային է անդրադարձել Euronews-ը:
Sanofi-ից բացի, բանակցություններ են ընթանում նաև պատվաստանյութի ստեղծման գործունեությամբ զբաղվող այլ արտադրողների հետ: Առայժմ հայտնի չէ, թե որ պատվաստանյութն ի վերջո առավել արդյունավետ կլինի:
Եվրահանձնաժողովի ղեկավարությունը հայտարարել է, որ պաշտոնական Բրյուսելն անում է առավելագույնը՝ եվրոպացիների համար այն դեղամիջոցի արագ հասանելիությունն ապահովելու համար, որն ավելի անվտանգ կլինի ու կպաշտպանի վարակից: