Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Hyundai Sonata-ն, Opel Astra-ն և Ford Transit-ը. 3 վիրավորների մեջ կա երեխա.

xoshor vtar

Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում Դավիթ Բեկ-Հովսեփյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel Astra, Hyundai Sonata եւ Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են հիվանդանոցներ։ Դեպքի վայյրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից 2-ը տեղափոխվել են «Էրեբունի», իսկ մեկը, որ երեխա է, «Մուրացան» բժշկական կենտրոններ։ 

 

shamshyan.com

You may also like...