Ավտովթար Կոտայքի մարզում. «Շանգրի Լա»-ի հարևանությամբ բախվել են Lexus GX-ը և BMW-ն.

vtar

Այսօր՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Շանգրի Լա»-ի հարևանությամբ բախվել են Lexus GX և BMW մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Ավետիք Ավետիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել է նաև «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com 

Ձեզ կեհաքրքրի...