Հայաստանն օպտիմալացնելու է բանակի թիվը․ նախարար

Vagharshak

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, թե Հայաստանն Արցախյան պատերազմից հետո պատրաստվում է «բարեփոխումներ անել բանակում», այդ թվում՝ օպտիմալացնել զորքի թիվն առաջին հերթին մարտական բաղադրիչի ավելացման միջոցով ու անցնել զինտեխնիկայի ու սպառազինության նոր համակարգերի։ Նա նշել է, որ հիմնական ջանքերն ուղղվելու են կառավարման համակարգերի, հետախուզության, ՌԷՊ-ի, ՀՕՊ-ի, անօդաչու ավիացիայի և հրթիռահրետանային ստորաբաժանումների զարգացմանը: 

Նրա խոսքով՝ փոփոխություններն արդեն ընթացքում են և այդ գործընթացում ներգրավված է նաև ռուսական կողմը։ Հունվարի 25-30-ը այդ նպատակով Հայաստանում է եղել ՌԴ ՊՆ պատվիրակությունը։

 

ՌԻԱ Նովոստի

Ձեզ կեհաքրքրի...