ՀՀ ազգային ժողովի շենքի մոտից ավելի քան 100 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ
ՀՀ ազգային ժողովի շենքի մոտից ավելի քան 100 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
«Ժամը 11։00-ի դրությամբ ԱԺ-ի դիմացից ոստիկանության տարբեր բաժիններ է բերվել 103 անձ»,- նշեցին ոստիկանությունից։
Ազգային ժողովը հունիսի 16-ին քննարկում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Ազգային ժողովի շենքի մոտ հավաքվել են Գագիկ Ծառուկյանի աջակիցները, ովքեր պահանջում են դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը։
Լիլիթ Դեմուրյան