Մեր այգու պատագոնյան մարան (նապաստակ) և խթանակիր կրիան ընկերներ են։ Նախաճաշն էլ սկսում են միասին. (տեսանյութ)

Kendaniner

Մեր այգու պատագոնյան մարան (նապաստակ) և խթանակիր կրիան ընկերներ են։ 💚
Նախաճաշն էլ սկսում են միասին։ 🥦🥕🥗
♻️🐇Պատագոնյան մարան հանդիպում է բացառապես Արգենտինայի տարածքում:
Չնայած մարմնակազմությանը՝ արագավազ է, կարող է զարգացնել մինչև 45 կմ/ժ արագություն: Ի տարբերություն այս ընտանիքին պատկանող մյուս տեսակների` դրսևորում է կրծողներին ոչ բնորոշ վարքագիծ. ակտիվ է առավելապես ցերեկային ժամերին, սիրում է արևի լոգանքներ ընդունել, վազում է ցատկոտելով:

♻️🐢Աֆրիկյան խթանակիր կրիան ցամաքային կրիաներից մեծությամբ երրորդն է աշխարհում։ Հասուն տեսակների երկարությունը կարող է հասնել մինչև 90 սմ, քաշը՝ մինչև 90 կգ։ Կյանքի առաջին տարիներին արագ մեծանում է՝ հասնելով 15-25սմ-ի։ Տարածված է չոր, տոթ, անջրդի վայրերում, անապատներում։

Նախաճաշ՝ Երևանի կենդանաբանական այգում 🐢🐇

Մեր այգու պատագոնյան մարան (նապաստակ) և խթանակիր կրիան ընկերներ են։ 💚 Նախաճաշն էլ սկսում են միասին։ 🥦🥕🥗♻️🐇Պատագոնյան մարան հանդիպում է բացառապես Արգենտինայի տարածքում: Չնայած մարմնակազմությանը՝ արագավազ է, կարող է զարգացնել մինչև 45 կմ/ժ արագություն: Ի տարբերություն այս ընտանիքին պատկանող մյուս տեսակների` դրսևորում է կրծողներին ոչ բնորոշ վարքագիծ. ակտիվ է առավելապես ցերեկային ժամերին, սիրում է արևի լոգանքներ ընդունել, վազում է ցատկոտելով:♻️🐢Աֆրիկյան խթանակիր կրիան ցամաքային կրիաներից մեծությամբ երրորդն է աշխարհում։ Հասուն տեսակների երկարությունը կարող է հասնել մինչև 90 սմ, քաշը՝ մինչև 90 կգ։ Կյանքի առաջին տարիներին արագ մեծանում է՝ հասնելով 15-25սմ-ի։ Տարածված է չոր, տոթ, անջրդի վայրերում, անապատներում։

Опубликовано Երևանի կենդանաբանական այգի / Yerevan Zoo Вторник, 16 июня 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...