Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը հնարավոր է կրկին երկարաձգվի

Artakarg drutyun

Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը հնարավոր է կրկին երկարաձգվի:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 13-ից Հայաստանում հայտարարվել էր 30-օրյա արտակարգ դրություն, սակայն ապրիլին այն երկարաձգվեց ևս 30 օրով՝ մինչև մայիսի 14:

«Արտակարգ դրության երկարաձգման հարցը քննարկվում է կառավարությունում»,- 1lurer.am-ին տեղեկացրեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ հավելելով,- «Եթե արտակարգ դրությունը երկարաձգվի, ապա ամենայն հավանականությամբ ևս մեկ ամսով»:

Հեղինակ`Արման Գալոյան

Ձեզ կեհաքրքրի...