Քիչ առաջ Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ թեստի արդյունքը.

Babken Tunyan

Այսօր հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ջերմում է եւ կորոնավիրուսի թեստ է հանձնել։

Քիչ առաջ պատգամավորը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ թեստի արդյունքը բացասական է․

«Բարեկամներ, երեկ ցերեկը ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է։

Ըստ երևույթին նախորդ օրը մրսել էի։

Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի թեստ հանձնեցի։

PCR թեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է։

Քանի որ ջերմությանս և կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին լուրը լայնորեն տարածվել էր, հուսով եմ՝ այս լուրն էլ կտարածվի, որ հետս ուղղակիորեն և անուղղակիորեն շփված մարդիկ հանգիստ լինեն»,- գրել է նա։

Բարեկամներ, երեկ ցերեկը ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է։Ըստ երևույթին նախորդ օրը մրսել…

Опубликовано Бабкеном Туняном Вторник, 12 мая 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...