ԱՄԷ-ի ամենաերկար կախովի լողավազանը բացվել է աշխարհի ամենաերկար հենարանային շինության վրա
Դուբայը մեծ աղմուկ է բարձրացրել իր վերջին ռեկորդակիր կառույցով.
Արաբական Միացյալ Էմիրություններում նորաբաց «One Zaabeel» երկվորյակ երկնաքերերում է գտնվում աշխարհի ամենաերկար կախովի լողավազանը, որի երկարությունը 120 մետր է (393 ֆտ):
«Օդում լողացող» հսկա ապակե միջանցքը ինժեներական հրաշք է, լողավազանը իր հարակից օբյեկտներով ըստ էության գտնվում է երկու երկնաքերերի մեջտեղում թռչնի բարձրության վրա, իսկ ներքևում է գտնվում երկվորյակ շենքերի մեջտեղում անցնող լայն ավտոճանապարհը։
Քսանհինգ մետր բարձրությամբ և լայնությամբ հենահարթակը երեք հարկից է բաղկացած և առանցքային տարածք է հանդիսանում շենքի հյուրերի և բնակիչների համար։
The Link-ի ( լողավազանի և հարակից տարածքների ընդհանուր անվանումը) ութ ռեստորանները ներառում են Tapasake, լողավազանի Nikkei ռեստորանը, որը մատուցում է ճապոնա-պերուական խոհանոց: Մի կողմից կա ռեստորան, իսկ մյուս կողմից՝ բիլիարդի ակումբ՝ զարմանալի VIP խցիկներով, հանգստի աթոռներով։
«Դուք, ըստ էության, գտնվում եք այս անսահման լողավազանում, որի տակ ոչինչ չկա, դուք լողում եք ամպերի մեջ և նայում եք քաղաքին, դա գեղեցիկ է»: