Սա Հայաստանի 1-ին Հանրապետության կառավարության շենքն է.

karavarutyan shenq

Սա Հայաստանի 1-ին Հանրապետության կառավարության շենքն է։ Հուսանք այն մի օր կվերածվի թանգարանի։

1918-1920 թթ. շենքում գործել է Հայաստանի 1-ին Հանրապետության նորաստեղծ կառավարությունը։ Այս շենքում են աշխատել առաջին կառավարության բոլոր չորս վարչապետերը՝ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Համո Օհանջանյանը և Սիմոն Վրացյանը։

Շենքը կառուցվել է 1905 թվականին՝ որպես Երևանի նահանգի նահանգապետի գրասենյակ։ 1905-1917 թթ. այն եղել է Երևանի նահանգապետի պաշտոնական նստավայրն ու բնակարանը։ Նահանգապետն ապրել է այստեղ իր ընտանիքի հետ։ Նահանգապետի գրասենյակից փողոցը ստացել է Գուբեռնսկայա (Նահանգական) անվանումը, իսկ 1991 թ.՝ անկախության վերականգնումից հետո այն վերանվանվել է Հանրապետության փողոց։

Սա Հայաստանի 1-ին Հանրապետության կառավարության շենքն է։ Հուսանք այն մի օր կվերածվի թանգարանի։1918-1920 թթ. շենքում…

Опубликовано Ճարտարապետություն և դիզայն / Architecture & Design Четверг, 28 мая 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...