Երկու քաղաքացի Բավրայի անցակետից տեղափոխվել են Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց. փակում են սահմանը
Շիրակի մարզում երկու անձի մոտ կորոնավիրուս է կասկածվել: Ըստ «Ցայգ» ՀԸ «Այսօր» լրատվականին հասած տեղեկությունների, նրանց հայտնաբերել են Բավրայի անցակետում: Նրանք Վրաստանից Հայաստան են եկել: Երկու շտապբուժօգնության մեքենա է մոտեցել անցակետին՝ վերջիններիս հիվանդանոց տեղափոխելու նպատակով: Պարզաբանում ստանալ Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցից չի հաջողվել, քանի որ տնօրենը հեռախոսազանգերին չի պատասխանել: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի փոխանցմամբ կորոնավիրուսի կասկածով դեպք Շիրակի մարզում չի արձանագրվել: Իսկ այն հարցին, որ երկու հոգի Բավրայի անցակետից տեղափոխվել են Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց, վերջինս չբացառեց՝ պարզաբանելով, որ այս իրավիճակում դա բնական է: Բավրայի անցկետում ցանկացած քաղաքացու մոտ բարձր ջերմության առկայության դեպքում անմիջապես տեղափոխում են Ինֆեկցիոն հիվանդանոց, ինչից հետո էլ կատարվում են համապատասխան նմուշառումներ:
Ցայգ ՀԸ
Մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կկասեցվի Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը:
✅Երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր:
✅Սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա:
✅Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա: