Թուրքիան թաքցնո՞ւմ է կորոնավիրուսի մասին տվյալները. The National Interest

turqian taqcnum e

THY’ye ait uçakla gelen yolcu ve mürettebat, karantina için Dr. Zekai Tahir Burak Hastanesine nakledildi. ( Muhammed Selim Korkutata – Anadolu Ajansı )

Կորոնավիրուսի թեստավորումների նկատմամբ թուրքական իշխանության հսկողությունը մտավախություն է առաջացնում հավանական տվյալները թաքցնելու հարցում, գրում է Փիթսբուրգի համալսարանի մանկաբուժական սրտանոթային վիրաբույժ և դոցենտ Էրգին Քոչյիլդիրիմը The National Interest-ում:

Ըստ հայտնի վիրաբույժի՝ կասկած է առաջացնում այն փաստը, որ Թուրքիայում անցկացված 2500 թեստավորումները բացասական արդյունք են տվել:

Ստամբուլի մասնավոր հիվանդանոցներից մեկի աղբյուրը հայտնել է Ahval գործակալությանը, որ կառավարությունը վերահսկում է թեստավորման գործընթացը:

Անկարան հայտարարել է, որ վիրուսի հայտնաբերման սեփական միջոցներն ամենաարագն ու ճշգրիտն են աշխարհում: Սովորաբար վիրուսների հայտնաբերման համար անցկացված թեստերի արդյունքները ստացվում են մոտ 24 ժամ անց, սակայն Թուրքիայի կառավարությունն ասել է, որ պետության կողմից ֆինանսավորվող մասնավոր ընկերության արտադրած սարքերը կարող են արդյունքները տրամադրել 90 րոպեի ընթացքում:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան

Ձեզ կեհաքրքրի...