Խեղաթյուրել են մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբոր ` Ռուբեն Պետրոսյանի խոսքը, որը նկատի է ունեցել Սերժ Սարգսյանի ժամանակ եղած , նախկին ռեժիմին ծառայող , հեղափոխությունը դեմ ոստիկաններին

xexatyurel en

Խեղաթյուրել են մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբոր ` Ռուբեն Պետրոսյանի խոսքը, որը նկատի է ունեցել Սերժ Սարգսյանի ժամանակ եղած , նախկին ռեժիմին ծառայող , հեղափոխությունը դեմ ոստիկաններին:

Հարգելի ընկերներ։
Ի պատասխան որոշ մանիպուլատիվ շահարկումների` կապված նախկին ստատուսներիս հետ, հարկ եմ համարում ընդգծել հետևյալը.
Գրառումս կապված է ՀՀ վարչապետին անպատիժ հայհոյողներին անտեսելու ու բարոյախրատական աշխատանք տարած տղաների նկատմամբ հետապնդում իրականացնելու` մեր ոստիկանության գործելաոճի հետ։
Բնավ նկատի չունեմ ՀՀ Ոստիկանության բարեխիղճ և պետականամետ ծառայողներին, բայց փաստենք, որ անբարեխիղճ և նախկին դատապարտելի գործելաոճը դեռևս արմատախիլ չի արված մեր Ոստիկանության համակարգից։
Հույս ունեմ` ամենակարճ ժամկետներում կառավարությանը կհաջողվի խորքային բարեփոխումներ անել Ոստիկանության համակարգում և արմատախիլ անել հին բարքերն ու հակապետական գործունեության դրսևորումը ոստիկանների կողմից։

Հ.Գ. Հրապարակ.am – ին կոչ եմ անում սա էլ արտատպի ինֆորմացիայի անկողմնակալ և համաչափ հասանելիությունն ապահովելու համար։

Հարգելի ընկերներ։Ի պատասխան որոշ մանիպուլատիվ շահարկումների` կապված նախկին ստատուսներիս հետ, հարկ եմ համարում ընդգծել…

Опубликовано Ruben Petrosyan Пятница, 13 марта 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...