Գորիսի մշակույթի տան տնօրենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. Գորիսի մշակույթի տան տնօրենը աշխատակիցներին հանրահավաքի գալ հարկադրելու համար

Mshakuyt

Golden scales of justice, gavel and books wood brown background

  Գորիսի մշակույթի տան տնօրենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ մշակույթի տան տնօրենը գրադարանավարին և մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի՝ հունիսի 7-ին Գորիսում կայացած նախընտրական հանրահավաքին։ Իսկ հունիսի 15-ին սպառնացել է աշխատանքից ազատել գրադարանավարին, խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին՝ աշխատակցուհուն անվանելով դավաճան։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով դատարանի որոշմանն ու դատավճռին, այն համարել է պատմական:

«Այս դատավճիռը պատմական է։ Այո, սիրելի հայրենակիցներ, ձեր գործատուն կամ ղեկավարը ՉԵՆ կարող ձեզ ստիպել մասնակցել այս կամ այն հանրահավաքին, չեն կարող ձեզ ստիպել քվեարկել այս կամ այն ուժի օգտին, իսկ եթե հանկարծ փորձեն, ապա պատիժը չի ուշանա:

Չորս տարվա ազատազրկումը, որը թեկուզ պայմանական չի կիրառվում, հավատացեք, խաղ ու պար չէ»,- գրել է Ալեքսանյանը՝ հավելելով, որ ցանկացած պարագայում, երբ ղեկավարը կամ գործատուն կփորձեն բռնանալ որևէ մեկի քաղաքական կամքի վրա, քաղաքացին պիտի փորձի հավաքել հնարավորինս շատ իրեղեն ապացույցներ (ձայնագրություն, նամակագրություն) և ներկայացնել իրավապահ մարմիններին։

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...