Ալավերդիում շենքի բակում հայտնաբերվել է 57-ամյա կնոջ դի. Նա գրություն է թողել

Mahic araj grutyun e toghel

Լոռու մարզում, այսօր՝ փետրվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 10։55-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 3-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն թաղամասի բնակիչ՝ 57-ամյա Ա. Հ-ն էր։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները Ա. Հ-ի բնակարանում՝ հյուրասենյակի սեղանի վրա, հայտնաբերել են մի քանի էջից գրված գրություն։ Այնտեղ, մասնավորապես, գրված է. «Զգում եմ, որ իմ մահը մոտ է, հարազատներիս խնդրում եմ՝ թեթև տանել այն»։

Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։

Ձեզ կեհաքրքրի...