Էրդողանը հայկական ծագումով նախկին նախարարի հետ գործարքի է գնացել
Թուրքական իսլամական «Ազգային տեսակետ» գաղափարաքաղաքական շարժման հերթական կուսակցության՝ «Երջանկության» (ԵԿ) խորհրդատվական խորհրդի նախագահ Օղուզհան Ասիլթյուրքը քաղաքական պայմանավորվածություն է ձեռք բերել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ըստ այդ պայմանավորվածության՝ հնարավոր է, որ Ասիլթյուրքի թիմի որոշ առանցքային դեմքեր առաջիկա ընտրություններում առաջադրվեն Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորական ցուցակով։
Ի դեպ, ԱԶԿ նախկին պատգամավոր Ֆևզի Իշբաշարանի՝ վերջրես արած սկանդալային բացահայտումից հետո հայտնի դարձավ, որ Ասիլթյուրքն ունի հայկական ծագում և մինչև 34 տարեկանը կրել է Դուրմուշ Դուրդույան անուն-ազգանունը։ Խոսվում է նաև այն մասին, որ 26-ամյա Ասլիթյուրքը Էրդողանի մերձավորն է։
«Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուի կուսակից ընկերներն անհանգստացած են քաղաքական կուլսիներում ձեռք բերված նման համաձայնության մասին լուրերից։
«Օղուզհան Ասիլթյուրքը, ինչպես հայտարարել է Քարամոլլաօղլուն, ԵԿ-ի համար կարևոր անձ է, բայց ԵԿ-ի ներկայիս քաղաքականությունից անջատ, կուսակցության ներսում Ասիլթյուրքին հարող որոշ կարևոր անձանց առաջադրումը ԱԶԿ-ի ցուցակներում պառակտիչ հետևանք կունենա կուսակցության համար»,- մտավախություն են հայտնել «Երջանկություն» կուսակցությունից։
Նաև նշել են, որ վերջին խորհրդարանական ընտրություններում ԵԿ-ի քվեները կազմել են 1․34 տոկոս, և դա իրականում «փոքրաթիվ քվե» չէ, քանի որ նախագահական կառավարման համակարգում 1 տոկոս քվեն արժեքավոր է այնքան, որ կարող է ազդել ընտրության արդյունքների վրա։ Ըստ այդմ՝ եթե խոսք լինի ԱԶԿ-ի ցուցակով թեկնածության մասին, ապա «Երջանկությանը» վստահած ընտրողների մի մասը կարող է աջակցել Ասիլթյուրքին և իր թիմին։
Նշենք, որ «Ազգային տեսակետ» շարժման առաջնորդ Նեջմեթթին Էրբաքանի մահվանից հետո «Երջանկություն» կուսակցության խորհրդատվական խորհրդի նախագահ Օղուզհան Ասիլթյուրքը նախկինում զբաղեցրել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի, ինչպես նաև ներքին գործերի նախարարների պաշտոնները։
ermenihaber.am