ՃՏՊ Գյումրի քաղաքում․ կան տուժածներ

Kan tujacnner

Հուլիսի 16-ին, ժամը 01։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 197 հասցեի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Ո․, ծնված 1977 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։

Վարորդը և ուղևորները (Սամվել Ն․, ծնված 1985 թ. և Վլադիսլավ Պ․, ծնված 1985 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Արթուր Ո․-ի և Սամվել Ն․-ի առողջական վիճակները գնահատել են ծանր, իսկ Վլադիսլավ Պ․-ի առողջական վիճակը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ձեզ կեհաքրքրի...