Հայտնի է «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն մելիքյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը:
«Մեր նախաձեռնող խմբի առաջին տասնյակը. Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Արսեն Բաբայան, Էլինար Վարդանյան, Տիգրան Աթանեսյան, Աստղիկ Մաթևոսյան, Արտակ Ասատրյան, Սիրանուշ Սահակյան, Անահիտ Սարգսյան, Արսեն Մկրտչյան»,-գրել է նա:
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ արդեն ձևավորվել է 61 իրավաբաններից բաղկացած նախաձեռնող խումբ, եւ փետրվարի 18-ին ժամը 9:00-ին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: