ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել

Vochi dimum e stacel

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում են ստացել։

«Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել»,-գրել է ԿԸՀ քարտուղարը։

Ավելի վաղ «Ոչ» քարոզչական կողմ դառնալու մասին հայտարարել էր «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը։ Նա նշել էր, որ նախաձեռնությանը միացել է 61 իրավաբան եւ ներկայացրել էր իրենց նախաձեռնող խմբի առաջին տասնյակը:

Ձեզ կեհաքրքրի...