Ալիեւը կարգադրել է ջնջել բոլոր հայկական արձանագրությունները Արցախի գրավյալ տարածքներում գտնվող հուշարձաններից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարգադրել է ջնջել բոլոր հայկական արձանագրությունները Արցախի Հանրապետության գրավյալ տարածքներում գտնվող հուշարձաններից:
Այս մասին Twitter- ում հայտարարել է Նիդեռլանդներում` Հայաստանի դեսպան Տիգրալ Բալայանը:
«Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահանգներ տալիս ՝ ջնջելու հայկական հետքերը Արցախի օկուպացված տարածքներից: Ալիևյան ռեժիմի ռազմական հանցագործությունները շարունակվում են ամբողջությամբ », – գրել է Բալայանը:
Հիշեցնենք, որ Ալիևը կնոջ հետ մեկ օր առաջ այցելել էր գրավված Հադրության շրջան: Նրա այցի կադրերում երեւում է, որ եկեղեցիներն այլեւս խաչեր չունեն: Պատահական չէ, որ ռազմական հանցագործն արգելում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը այցելել Արցախ և իրականացնել պատմական հուշարձանների գույքագրում: