«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Գազամատակարարման համակարգում խոշոր պարտք է կուտակվում

gaz

«Հայաստանի համար գազի թանկացումը մոտ ապագայում առավել քան իրական է: Չնայած 2021 թ. Հայաստանի համար Ռուսաստանից գազի մատակարարման գինը չի փոխվել՝ կազմելով դարձյալ 165 դոլար 1000 խմ-ի դիմաց, սակայն այդ չփոխվելու մասով խոսքը միայն առաջին եռամսյակին է վերաբերում:

Ինչո՞ւ են մասնագետները համոզված, որ գազը թանկանալու է կրկին: Կրկին,  որովհետեւ նախորդ տարվա հուլիսին դարձյալ բարձրացել էր սակագինը խոշոր սպառողի համար: Ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի պարզաբանումների՝ գործող սակագնով բնակչության (կամ ամսական մինչեւ 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների) համար բնական գազի սակագինը 1 խմ-ի համար 139 դրամ է։ Գործող բնական գազի սակագնի հաշվարկի համար վերցվել է 2020 թ. պետբյուջեով ընդունված փոխարժեքը՝ 480 դրամ՝ 1 դոլարի համար։ «Ռուսաստանից Հայաստան տարեկան ներկրվում է շուրջ 2,2 մլրդ խմ գազ, որի համար վճարում ենք դոլարով՝ ինչպես ասացինք, 165  դոլար 1000 խմ-ի համար։ Խոշոր սպառողների համար բնական գազի սակագինը դոլարով է հաստատված եւ ամեն ամիս ճշգրտվում է փոխարժեքը: Իսկ  բնակչության համար սակագինը դրամով է սահմանված։ Ռուսաստանից ներկրվող գազի 2.2 մլրդ խմ-ի 0,7 մլրդ խմ-ն բնակչությունն է սպառում: Այսինքն՝ ներկրվող գազի ամբողջ ծավալի 31 տոկոսի հաշվարկը դրամով է՝ այդ տարվա պետական բյուջեով հաստատված փոխարժեքով։ Բայց… Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո դրամը սրընթաց արժեզրկվեց 6,6 տոկոսով կամ 35 դրամով՝ կազմելով 525  դրամ 1 դոլարի համար։ Դրամի նման մեծ եւ երկարաժամկետ արժեզրկումը տնտեսական հիմքեր է ստեղծում «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար՝ բնակչության համար եւս բնական գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնելու»,- նկատեց Սուրեն Պարսյանը։

Այո,  բնական գազի սակագնի վրա բազմաթիվ գործոններ են ազդում: Բայց եւ թանկացման նախադրյալներն էլ են լավ «աշխատում»»…

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ձեզ կեհաքրքրի...