Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ կձևավորվի

kic xorhurd

Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ կձևավորվի
Իմ որոշմամբ նախատեսվում է ձևավորել նախարարին կից նոր Հասարակական խորհուրդ։ Այս մասին հայտնել էի հանրապետությունում գործող բնապահպանական կազմակերպությունների և բնապահպանների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ՝ գործընկերներից ակնկալելով խորհրդի ձևավորման շուրջ առաջարկներ և կարծիքներ։
Ամփոփելով ստացված առաջարկները, Շրջակա միջավայրի նախարարությունն հայտարարում է խորհրդի կազմի ձևավորման մեկնարկի մասին։
Այսպիսով՝
✅Խորհուրդը պետք է լինի առավելագույն ներառական ու կենսունակ, լայն ընդգրկում ունեցող։
✅Պետք է ակտիվ և գործուն մասնակցություն ունենա բնապահպանության ոլորտի խնդիրների վերհանման, դրանց լուծման ծրագրերի ու ճանապարհային քարտեզների մշակման, ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում։
✅Տարբեր հիմնախնդիրների շուրջ հանդես գա մասնագիտական եզրակացություններով ու առաջարկություններով
✅Համագործակցի տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, անհրաժեշտության դեպքում՝ իր գործունեության մեջ ներգրավի նաև համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետների
ℹ Շրջակա միջավայրի նախարարին կից Հասարակական խորհուրդը բնապահպանական պլանների, ծրագրերի, քաղաքականության մշակմանը հասարակայնության մասնակցությունը համակարգող անկախ խորհրդավական կառույց է։
Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով։
Խորհրդին անդամակցելու նամակ-հայտերը կարող եք ներկայացնել press@env.am էլեկտրոնային հասցեին նամակի միջոցով՝ գլխագրում նշելով «Հասարակական խորհուրդ»։
Հայտի մեջ պետք է ներառել՝
✅Անուն, ազգանուն
✅Կազմակերպության անուն
✅Կազմակերպության/ անհատի վերջին երեք տարվա գործունեության
համառոտ նկարագիր
✅Եթե կազմակերպություն է, ղեկավար կազմի տվյալները
✅Ինչ այլ հասարակական կազմակերպությունների / նախաձեռնությունների հետ է համագործացում
✅Բնապահպանության ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները՝ դրանց լուծմանն ուղղված նախատեսվող գործողությունների հակիրճ նկարագրություն
✅Հեռախոսահամար
✅Էլեկտրոնային հասցե
Նամակ-հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի հունվարի 25-ն է։
Հասարակական խորհրդի կազմի ընտրությունը կատարվելու է հատուկ այդ նպատակով ձևավորված հանձնաժողովի կողմից։
☎️ Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 011 818 503 հեռախոսահամարով։

Ձեզ կեհաքրքրի...