Diamond Princess ճամփորդանավի 61 ուղեւորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Ճապոնիայի Իոկոհամայում կարանտինի կանգնած Diamond Princess ճամփորդական նավում եռապատիկ աճել Է մարդկանց թիվը, որոնց մոտ նոր տիպի կորոնավիրուս Է հայտնաբերվել: Ճապոնիայի Առողջապահության նախարարության տվյալներով՝ նավում եւս 41 մարդու մոտ նոր տիպի կորոնավիուսի թեստը դրական արդյունք Է ցույց տվել: Ավելի վաղ հաղորդվել Էր 20 հիվանդացածի մասին: Բոլոր վարակվածներին կտեղափոխեն Տոկիոյի բժշկական հիմնարկություններ։