Իսրայելը Սիրիան հրթիռակոծել է այն պահին, երբ վայրէջք էր կատարում 172 ուղևորով ինքնաթիռը

Krakel en qaghaqciakan inqnatiri vra

Big airplane aircraft flying departure landing speed motion on a runway in the good weather with cumulus clouds sky day

Իսրայելական բանակը Սիրիայի տարածքը հրթիռակոծել է հենց այն պահին, երբ վայրէջք էր կատարում Իրանի մայրաքաղաք Թեհրանից ժամանած ուղևորատար ինքնաթիռը՝ 172 ուղեւորներով: Օդանավի անձնակազմին հրաշքով է հաջողվել փոխել ինքնաթիռի ուղղությունը, մարդատար ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել ռուսական ավիաբազայի տարածքում գտնվող «Հմեյնիմ» օդանավակայանում:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ լրատվական ծառայությունը:

Գերատեսչության տվյալներով, գիշերը ժամը 2-ից սկսած, Իսրայելական օդուժի  F-16  4 կործանիչները հրթիռակոծել են Սիրիայի օդային տարածքը՝ Դամասկոսի շրջանում, «օդ-ցամաք» տիպի 8 հրթիռներով:

Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իսրայելի ռազմաօդային ուժերի օդային հարվածը հետ մղելու գործողություններ են տարվել, որի ընթացքում ակտիվորեն օգտագործվել են ՀՕՊ զենիթահրթիռային համակարգեր:

Օդային իրավիճակի օբյեկտիվ կառավարման համակարգի տվյալների վերլուծությունը եւս հաստատել է, որ Դամասկոսի ծայրամասերում իսրայելական կործանիչների ինքնաթիռների հարձակման պահին Դամասկոսի միջազգային օդանավակայանի հարեւանությամբ վայրէջքի է պատրաստվել «Airbus-320» ուղեւորատար ինքնաթիռը, որն անմիջապես փոխել է ուղղությունը:

Հիշեցնենք, մոտ 1 ամիս առաջ՝ հունվարի 11-ին, իրանական ուժերը 2 հրթիռով խոցել էին ուկրաինական ավիաուղիների Boeing 737-800 ինքնաթիռը՝ 176 ուղեւորներով: ինքնաթիռը պայթել էր, բոլոր մարդիկ՝ զոհվել:

Ձեզ կեհաքրքրի...