«ՍԴ դատավորները երաշխավորում են իրավական պետության կայացումը». Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել

Tovmasyan ugher e hghel

Հիմնադրման օրից ի վեր Սահմանադրական դատարանն իր ամենօրյա գործունեությամբ ապահովել և շարունակում է ապահովել Սահմանադրության մեջ ամրագրված արժեքների, սկզբունքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կյանքի կոչումն ու իրացումը Հայաստանում: Այս մասին ասված է այսօր Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիվ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հղած ուղերձում։

ՍԴ-ն որակելով «Սահմանադրության պահապան ու սահմանադրականության ապահովման պատասխանատու»՝ Թովմասյանը շարունակում է. – «Սահմանադրական դատարանի դատավորներն իրենց ամենօրյա անաչառ աշխատանքով նպաստում են Սահմանադրության կարևոր սկզբունքների՝ իրավունքի գերակայության ապահովմանը, օրենքի առջև հավասարության սկզբունքի իրացմանը և դրանով իսկ երաշխավորում են իրավական պետության կայացումը»:

«Թող բոլոր ժամանակներում Սահմանադրությունը ծառայի որպես իրավական պետության կարևորագույն փաստաթուղթ, և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված լինի իրավունքի գերակայության ուժով», – ասված է ուղերձում, որը հրապարակված է ՍԴ պաշտոնական կայքէջում։

 

 

 

 

 

azatutyun.am

Ձեզ կեհաքրքրի...