Նահանգային սենատորներն ու կոնգրեսականները Արցախի կողքին են. աջակցություն՝ Արցախի դրոշով

AMN

Երեկ ԱՄՆ-ում տեղական, տարածաշրջանային և դաշնային օրենսդիր ղեկավարները, նախագահությամբ Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի, հանդես են եկել մամուլի ասուլիսով ՝ ուշադրություն հրավիրելով Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանական հարձակմանը Արցախի եւ Հայաստանի ժողովրդի դեմ:

Ներկաների թվում էին Կոնգրեսական Ադամ Շիֆը, Կալիֆորնիայի նահանգի սենատոր Մարիա Դուրազոն, Կալիֆորնիայի նահանգի ժողովի նախագահ Էնթոնի Ռենդոնը, ժողովի անդամներ Ադրին Նազարյանը, Քրիս Հոլդենը, Ռիչարդ Բլումը, Թոմ Լաքին, Ջեսի Գաբրիելը, Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին, խորհրդի անդամներ Փոլ Կրեկորյանը, Միտչ Օ’Ֆարելը, Նյուրին Մարտինեսը, Մոնիկա Ռոդրիգեսը, Դեյվիդ Ռյուն, Փոլ Կորեցը, Ջոն Լին և Լոս Անջելեսի քաղաքային իրավաբան Մայք Ֆոյերը:

Ի աջակցություն Արցախի, նրանք բոլորը վերջում կրեցին Արցախի դրոշով դիմակներ:

 

 

armtims.com

Ձեզ կեհաքրքրի...