Հայկական ստորաբաժանումները կմեկնեն Բելառուս

kmeknen belarus

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը հոկտեմբերի 12-16-ը Բելառուսում կմասնակցեն զորավարժությունների: ՀԱՊԿ անդամ վեց երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ստորաբաժանումները կփորձարկեն խաղաղապահ գործողության նախապատրաստումը և իրականացումը:

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխախտ եղբայրություն -2020» զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերի 12-16-ը՝ Բելառուսի «Լոսվիդո» զորակայանում:

 

 

auroranews.am

Ձեզ կեհաքրքրի...