Թուրքիայում քննարկվում է Ադրբեջան զորք ուղարկելու հնարավորությունը
Թուրքական «Milliyet» թերթի կայքում «Հայաստանի թիրախներին հարվածում է Bayraktar-ը» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձ է կատարավում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորություններին։
Bayraktar TB2-ը թուրքական արտադրության և հարվածային նշանակության անօդաչու թռչող սարք է (ԱԹՍ)։
Հրապարակման մեջ հիշեցվում է Թուրքիայի արտգործանախարարության այն հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանին կօգնեն այնպես, ինչպես որ վերջինս կցանկանա։
Նման ձևակերպմամբ աջակցության ուղերձն օրակարգ է բերել նաև թուրքական զինված ուժեր Ադրբեջան ուղարկելու տարբերակը:
«Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի պատասխանատուներին հստակ փոխանցվել է, որ ամեն տեսակի օգնություն կտրամադրվի, ներառյալ՝ այդ տարբերակը: Ընդգծվել է, որ առաջնահերթությունը էներգետիկ միջանցքի անվտանգությունն է, միաժամանակ նշվել է, որ հարմար պայմանների ստեղծման դեպքում պետք չէ խորշել բանակցությունների սեղանին վերադառնալուց»,- գրում է «Milliyet»-ը։
Նշվում է սակայն, որ Ադրբեջան զորք ուղարկելու տարբերակը հնարավոր է միայն Թուրքիայի նախագահի միջնորդությունը, որը պետք է ստանա խորհրդարանի հավանությունը: Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ նման միջնորդության համար հիմք կարող է հանդիսանալ 2010 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին» պայմանագիրը։
Այդ պայմանագրի 2-րդ կետում նշված է. «Կողմերը համաձայնություն են ձեռք բերել միմյանց փոխօգնություն ցուցաբերել նրանցից որևէ մեկի վրա 3-րդ երկրի կամ երկրների խմբի հարձակման կամ ռազմական ոտնձգության դեպքում, ՄԱԿ-ի պայմանագրի 51-րդ կետով (լեգիտիմ ինքնապաշտպանության իրավունք) սահմանված միանձնյա կամ համատեղ պաշտպանության իրավունքը կյանքի կոչելու համար առկա հնարավորությունների շրջանակներում՝ ներառյալ ռազմական հնարավորությունները և ներուժի կիրառումը, անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ քայլերը անելու նպատակով։
ermenihaber.a