Շենգավիթի ոստիկանները առանձնապես խոշոր չափերի մարիխուանա են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

tmranyut

Ոստիկանությունը շարունակում է թմրամոլության, հատկապես թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը։ Հուլիսի 25-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ներքին Շենգավիթի տներից մեկում և հարակից շինություններում հայտնաբերեցին մոտ 827 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Հողատարածքում հայտնաբերվեց կանեփի 164 բույս։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Նախապատրաստվում են նյութեր։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն 

Ձեզ կեհաքրքրի...