«Utaxi-ն դիմել է ՊԵԿ և ՏՄՊՊՀ՝ ընդդեմ Bolt-ի անբարեխիղճ մրցակցության»․ հայտարարություն

Utaxin dimel e tmpp

«ՅՈՒ ՏԱՔՍԻ ՍՊԸ»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««ՅՈՒ ՏԱՔՍԻ ՍՊԸ»-ն դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ ընդդեմ «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի՝ նրա Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործունեության ընթացքում թույլ տված իրավախախտումների առկայության, համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառման եւ այդպիսի օրինախախտ վարքագծի առկայության դեպքում՝ վերջինիս դադարեցման նկատառումներով:

Մասնավորապես, «ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ի դիմումի մեջ նշված է, որ այս տարվա հուվարից սկսած ՀՀ շուկա է մուտք գործել «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ՍՊԸ-ն, որի գործունեությունը կապված է էստոնական «Bolt» էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայությունների մատուցման հետ: Նորաստեղծ ՍՊԸ-ն իր գործունեությունը ծավալելիս ըստ մեզ թույլ է տալիս ՀՀ օրենսդրությամբ ամրագրված մի շարք նորմերի խախտումներ, այդ թվում` հարկային օրենսգրքի որոշ դրույթների

Ընկերությունը «ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ի կողմից իրազեկվել էր իր վարքագծում առկա անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ եւ առաջարկվել վերացնել անբարեխիղճ մրցակցության առկա դրսեւորումները, սակայն «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ՍՊԸ-ն ոչ միայն չի վերացրել, այլ ավելին, ամրապնդում է իր անբարեխիղճ վարքագիծը՝ կիրառելով միջոցներ տաքսի ծառայությունների համար ձեւավորված գինը արհեստականորեն իջեցնելով, արհեստական զեղչեր, վարորդներին անհասկանալի երաշխավորված բոնուսներ տրամադրելով, սոցիալական կայքերում մոլորեցնող հայտարություններ եւ գովազդներ տեղադրելով:

Նշված ընկերության եւ վերջինիս հետ համագործակցող ընկերությունների եւ/կամ վարորդների միջեւ առկա պայմանավորվածությունները, արհեստական զեղչային քաղականությունն ըստ «ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ի դիմումի ոչ այլ ինչ է, քան հակամրցակցային համաձայնության վառ դրսեւորում, որի նպատակն է խաթարել ՀՀ շուկայում գործող մյուս մրցակիցների գործունեությունը՝ անբարեխիղճ մրցակցության դրեւսորմամբ: Այս բոլոր ներկայացված հարցերի վերաբերյալ

«ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ն հայտնել է իր անհանգստությունը եւ մտահոգությունը իրավասու մարմիններին ներկայացված գրություններում:

Ըստ ծառայության դիմումի՝ «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի կողմից դրսեւորած վարքագիծը խախտում է ՀՀ օրենսդրությամբ ամրագրված բարեխիղճ մրցակության վերաբերյալ դրույթները հետեւյալ հիմնավորումներով՝ մրցակցության սահմանափակում, կանխում կամ արգելում եւ անբարեխիղճ մրցակցության գործողություն, հասարակության մոլորեցում, հակամրցակցային համաձայնություն: Այս բոլոր դրույթների համաձայն՝ «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ընկերությունը խախտում է բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության եւ անաչառության սկզբունքները, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին:

Հավելենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փետրվարի 28-ին որոշում է կայացրել մեր կողմից ներկայացված դիմումի հիման վրա հարուցել վարչական վարույթ»:

 

 

 

a1plus.am

Ձեզ կեհաքրքրի...