«Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ». Զոհրաբ Մնացականյանը՝ Չավուշօղլուին

inqd kez bjshkir

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter միկրոբլոգի իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին: «Մևլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժիշկ, բժշկեա՛ զանձն քո»»,- գրել է Մնացականյանը:

Հիշեցնենք՝ մարտի 2-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր, որ Մինսկի խումբը պետք է բարձրացնի արդյունավետությունը ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու համար: «Լուծումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- գրել էր Չավուշօղլուն՝ Twitter-ում:

Ձեզ կեհաքրքրի...