Իր ելույթից հետո Բելառուսի Հանրապետության ԱԺ ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Օլեգ Ալեքսեևիչ Բելոկոնևը հայտարարել է՝ այս ամենը լսելուց հետո իրեն «իմպոտենտ» է զգում

Kosht

   Հոկտեմբերի 18-21-ը տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների համակարգող խորհրդակցության նիստ, որին ՀՀ-ից մասնակցել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Հովիկ Աղազարյանը և Միքայել Թումասյանը:

  Խաչատրյանն իր ելույթում անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կատարած սադրիչ քայլերին՝ ընդգծելով՝ Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պետությունների ղեկավարների մակարդակով եռակողմ համաձայնագրերը, ինչպես նաև՝ հրադադարի ռեժիմը, անմիջական ագրեսիա է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։

  «Ընդգծել եմ, որ հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային համակարգերով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Հայաստանի Հանրապետության ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ ՌԴ ԶՈՒ օբյեկտների անմիջական հարևանությամբ (Սիսիանի օդանավակայան և «Գորիս» օպերատիվ խումբ): Գնդակոծվել է Հայաստանի Հանրապետության 36 քաղաք, այդ թվում՝ Ջերմուկը, Սիսիանը, Տեղը, Սոթքը, Վարդենիսը, Գորիսը, Կապանը, Իշխանասարը, Մարտունին և այլն, և այլն:

  Մասնավորապես շեշտել եմ, որ հարձակումների հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի ավերվել են ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ 192 բնակելի տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն, 7 էլեկտրամատակարարման օբյեկտ, 5 ջրամատակարարման օբյեկտ, 3 գազատար, կամուրջներ և ճանապարհներ։ Մեկ օրվա ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, կազմել է ավելի քան 200 մարդ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է պատգամավորը:

 Վերջինս նկատում է՝ կարևոր է եղել այն փաստը, որ իր ելույթում արձանագրել է՝ Ադրբեջանի վերը նշված բոլոր գործողությունները ՀԱՊԿ անդամ երկրի՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կոպիտ ոտնահարում են.

  «Սա հատուկ եմ շեշտել, քանի որ այս իրադարձությունների ողջ ցինիզմը նաև նրանում է, որ այժմ Հայաստանն է նախագահում կազմակերպությունում, որի համար ընթացիկ տարին հոբելյանական է։ Հիշեցրել եմ նաև, որ գեներալ-գնդապետ Անատոլի Ալեքսեևիչ Սիդորովի գլխավորությամբ Հայաստանում էր Միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը Հայաստանի Հանրապետության վարչապետի նախաձեռնությամբ տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման կատարման շրջանակներում իրականացրեց իրավիճակի մոնիթորինգ։

 Անկեղծ իմ կարծիքն եմ հայտնել՝ ասելով, որ իրավիճակի մոնիթորինգ կատարելու մասին ՀԱՊԿ ԽՎ արտահերթ նիստի որոշումն այն դեպքում, երբ արդեն իսկ գործ ունենք անդամ պետության դեմ ագրեսիայի կատարված փաստի հետ, ամենևին այն արդյունքը չէ, ինչը մենք ակնկալում էինք կազմակերպությունից։

Շարունակությունը սկզբնաղբյուրում Armtimes

Ձեզ կեհաքրքրի...