Իրանում ընթանում է զանգվածային բողոքի ցույցերի վեցերորդ շաբաթը. armtimes

Cuycer

  Իրանում ընթանում է երիտասարդ Մահսա Ամինիի սպանությունից հետո սկսված բողոքի ցույցերի վեցերորդ շաբաթը։

 Euronews-ը հայտնում է, որ բուհերը վերածվել են իշխանությունների հակադրության կենտրոնների. որոշ ուսումնական հաստատություններում  անհնազանդորեն և ցուցադրաբար համատեղ պարապմունքներ են կազմակերպում տղամարդկանց և կանանց խմբերի համար, կամ միասին նստում են ճաշարաններում, ինչը ուղղակիորեն հակասում է Իսլամական պետության օրենքներին:

Քաղաքների փողոցներում բացահայտ հնչում են հակակառավարական կարգախոսներ։ Բողոքի ցույցերը մշտապես վերաճում են իրավապահ մարմինների հետ բախումների։

Աշխարհի տարբեր երկրներում պարբերաբար ցույցեր են անցկացվում ի պաշտպանություն իրանցիների։ Կիրակի օրը նման ցույց է տեղի ունեցել Վաշինգտոնում, որը հավաքել է մի քանի հազար մարդ։

«Իրանում մերեղբայրներն ու քույրերը դուրս են գալիս փողոց, և նրանք պետք է պայքարեն իրենց կյանքի համար։ Մենք այստեղ ենք՝ ազատ երկրում և պետք է բարձրաձայնենք»,-ասել են ցույցի մասնակիցները։

Իրանցի իրավապաշտպանների տվյալներով՝ հինգ շաբաթ շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 240 մարդ, այդ թվում՝ անչափահասներ, դարձել են բախումների զոհ։

Շարունակությունը սկզբնաղբյուրում Armtimes

Ձեզ կեհաքրքրի...